Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта

Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта

@chemodanroberta

Телега на конкретные спортивные и околоспортивные темы.

1 080подписчиков
🇷🇺

Похожие каналы

Все →

Последние посты

🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️

30 мая 2026 г.612В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Կայ Հավերցը համալրեց ֆանտաստիկների ու բացառիկների ակումբը 👊😎

30 мая 2026 г.617В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Ես դեռ չգիտեմ` ում եմ երկրպագելու ու ամենակարևորը` ինչու 😂 Սրտանց կուրախանամ երկուսի դեպքում էլ, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի ափսոսանք չեմ զգա մյուսի պարտության համար:Նույնիսկ այսպես ասեմ` ես անգամ չեմ ափսոսա, եթե շաբաթ առավոտ 9-ին չարթնանամ ու խաղը չնայեմ 🙄 Բայց դե զարթուցիչը ⏰դրված է, առավոտ լավ խաղ ենք սպասում 🙏Հաշիվ էլ կանխատեսենք: Ես կիսաքնած ասում եմ` 2-1: Այ թե ով` ում, դժվարանում եմ ասել 😝Գրեք «ցեր գարձիքը» 😎

30 мая 2026 г.582В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Սովորական դարձած պատկեր հայկական ֆուտբոլում 🙈Հայաստանի չեմպիոնի պարգևատրման արարողությունն է:Արմեն Մելիքբեկյանը կամ պլաստիկ վիրահատություն է արել ու ճանաչելի չէ այս նկարում կամ ներկա չի գտնվել բացարձակապես:Ո՞րն է ձեր տարբերակը: 🤔

28 мая 2026 г.505В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

5 տարի առաջ այս օրն առաջին անգամ փակվեցին դռները Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջ։ 5 տարի առաջ հենց այս օրը սկսվեց մի գործընթաց, որի գագաթնակետը եղավ Մխիթարյանի՝ հավաքականում կարիերան վաղաժամ (վստահաբար) ավարտելը։ Այն գործի դրեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Խոակին Կապառոսի ձեռքերով։ Կամ գործի դրեց Խոակին Կապառոսը, իսկ ՀՖՖ-ն իրեն լիակատար աջակցություն ցույց տվեց (2018 թվականից հետո ինչպես միշտ մարզիչ – ֆուտբոլիստ տարաձայնության ժամանակ աջակցելով տուրիստ մարզչին)։ 5 տարի առաջ հենց այս օրը ես գրառումներ արեցի սոցցանցերի իմ էջերում, որից հետո սկսվեց մասսայական մասնագիտական հետապնդում իմ նկատմամբ։ ՀՖՖ ղեկավարության ուղիղ հրամանով ինձ արգելվեց մեկնաբանել Հայաստանի առաջնության վերջին տուրերի հանդիպումները։ Սակայն այդքանով չսահմանափակվելով՝ ՀՖՖ-ն ավելի հեռուն գնաց ու նախաձեռնեց հանդիպում տարբեր մարդկանց հետ, որի ընթացքում լայնորեն քննարկվեց իմ անունը, իմ ինձնական կյանքը, ինձ «սանձելու» հրաման էր իջել ՀՖՖ «վերևներից», ինչին ի պատասխան ես հայտարարեցի, որ ես սանձվող տեսակ չեմ, իմ կարծիքը ես չեմ փոխում աշխատավարձով, ես չեմ ընտրել լրագրությունը որպես մասնագիտություն, այլ լրագրությունն իմ մեջ է որպես կենսակերպ։ Դա ինձ սովորեցրել է Արտակ Ալեքսանյանը։ Այդ ժամանակ հարցի միակ լուծումը աշխատանքից դուրս գալն էր։ Կասեք՝ «նրանք հաղթեցին՝ ինձ ստիպելով հեռանալ», բայց ես կասեմ որ ես չվաճառվեցի։ Ինձ համար դա հաղթանակ է։ Ու սիմվոլիկ է, որ այդ հաղթանակը ես տարել եմ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ։

25 мая 2026 г.733В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Վատ նորություններ Արգենտինայի հավաքականի 🇦🇷երկրպագուների համար🚨Լեո Մեսսին Ֆիլադելֆիայի հետ հանդիպման վերջնամասում իրացրեց տուգանայինն ու փոխարինում խնդրեց` բռնելով ազդրի հետին մկանը: Փոխարինումից հետո Մեսսին անմիջապես հեռացավ հանդերձարան:Առայժմ հայտնի չէ` վնասվածքը լուրջ է թե ոչ 😏

25 мая 2026 г.569В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Մինչև դուք որոշում եք` ով է կողմերից վատն ու ավելի վատը, հիշեք, որ այս կողմերը թելում էին նույն թելը, երբ հավաքականի դռները փակում էին Մխիթարյանի առջև: Կապ չունի` ով է նախաձեռնել, ով` աջակցել: Երկուսն էլ ուրացել են այն, ինչ արել է Հենրիխը բոլորիս համար` փնթի ֆեյքերի բանակի միջոցով ատելություն սերմանելով նրա նկատմամբ:Մտածեցի` կարող է հանկարծ խղճահարություն զգաք ու արդարություն պահանջեք: Չկա արդարացում այս ամենին:

24 мая 2026 г.739В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ու իշխանությունները կոնֆլիկտի մեջ են 🚨Հը՞ 🙄Ներհայաստանյան բարդակը շարունակում է ռեկորդներ գրանցել: Արդեն 2-3 ամիս է` «Յուրային» համարվող ՀՖՖ ղեկավարությունն այլևս «յուրային» չէ:Ասում են, դեռևս մարտին прости Господи 😑վարչապետը հետաքրքրվել է ՀՖՖ գործունեության արդյունքներով, հավաքականների ելույթներով և երբ տեսել է ահասարսուռ վիճակը, հանձնարարել է պաշտոնանկ անել Նիկողոսյանին Ու Մելիքբեկյանին: Սակայն վերջիններս հրաժարվել են ենթարկվել հրամանին, այլ ցանկացել են, որ իրենց անձամբ հրավիրի վարչապետը ու հայտնի իր ցանկության մասին:Ի թիվս այլ հարցերի, գլխավոր խնդիրներից մեկը Հայաստանում նոր ստադիոնների կառուցումն է, որին պետությունը հանձն է առել մասնակցել ու կառուցել 1-2 ստադիոն: Նույնիսկ վերջերս ԿԳՄՍՆ նախարարը ընդունել էր 2029 թվականի Մ20 տարեկանների առաջնության մարզադաշտեր կառուցողներին, սակայն հանդիպմանը ներկա չէր ՀՖՖ ից ոչ ոք, ինչը պարզապես աբսուրդ է: Ու այստեղ չկա պատճառաբանություն:«Ազգային» ստադիոնի հարցում իրավիճակը նույնն է` «գժվել ե՞ք, ինչ 50 միլիոն եվրո ստադիոնի համար, կպեք գործերիդ» մակարդակների զրույցներ են եղել:Բայց Մելիքբեկյան Արմենից ազատվելը հեշտ չէ: Բացի ամեն ինչից, նա ՈւԵՖԱ գործկոմի անդամ է ու ցանկացած միջամտություն ու խնդրեմ` հաջորդ օրը զեկույց կլինի ՈւԵՖԱ-ում, որ «Արմեն Մելիքբեկյանը ՀՀ իշխանությունների հալածանքների զոհ է»: Աբսուրդը պատկերացնում ե՞ք: 7 տարի առաջ Արթուր Վանեցյանին կազմակերպված հանելուց հետո (ակնհայտ քաղաքական դրդապատճառներով) պաշտոն ստացած մարդիկ այսօր «հալածվում են»: Նիկողոսյան Արմենը հալածվում է իշխանության կողմից: Հիշում եք չէ՞ Արմեն Նիկողոսյանը որտեղ է տարիներ շարունակ աշխատել: Այս մարդիկ խնդիր ունեն «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» (երևի դեռ), «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի» հետ: Սրանք բաց կոնֆլիկտներ են: Նոայի ղեկավարությունը բառիս ուղիղ իմաստով ԲԼՈԿԵԼ Է Նիկողոսյանի ու Մելիքբեկյանի կոնտակները: Երկրում բացվում է ֆուտբոլային հսկայական կառույց, որին ՀՖՖ որևէ ղեկավար չի գնում:Ու այս մարդկանց մենք վստահել ենք մեր երկրի ու առանձին վերցրած ֆուտբոլի ապագան, ընկերներ:

24 мая 2026 г.886В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Չեմ հավատում 😇Շնորհավո՜ր, զինակիրներ ⚽️

19 мая 2026 г.860В Telegram

Կարենը շատ կարևոր բանի մասին է գրել: Սա գերազանց արտացոլում է հայկական ֆուտբոլում տիրող իրական պատկերը: Իհարկե, դրական կողմեր շատ կան: Բայց այս թվերը անհանգստացնող էլ չեն, վախեցնող են իրականում:Սա հերքում է այն թեզը գոնե, որ փոքր խաղադաշտերի կառուցումը չէ, որ դնում է լավ ֆուտբոլ ունենալու հիմքերը: https://t.me/Rafayelyan/243

14 мая 2026 г.1 100В Telegram

Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта pinned a photo

13 мая 2026 г.В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Հարգելի ընկերներ, Ուրախ եմ ձեզ հետ կիսել իմ ուրախությունն ու հպարտությունը՝ ստացել եմ Աշխարհի 2026 թվականի առաջնության մեդիա հավատարմագիրը 😍2014 թվականից ի վեր հավատարմագրվում եմ Մունդիալներին, Աշխարհի ակումբային առաջնությանը, ՖԻՖԱ-ի տարբեր միջոցառումներին, ամեն տարի մասնակցում եմ FIFA The Best-ի քվեարկությանը, ու հիմա նոր մարտահրավերս՝ FIFA World Cup 2026 ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում 🏆Մունդիալի մեկնարկին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, այս պահին արդեն կան պայմանավորվածություններ տարբեր թիմերի հետ, բայց ես դեռ/միշտ բաց եմ նոր համագործակցությունների համար։ Սա փոխշահավետ բացառիկ հնարավորություն ու թեքահարթակ կարող է հանդիսանալ բոլորի համար։ Այնպես որ՝ սպասեք ինձ Աշխարհի առաջնությանը ❤️Միշտ ձերՌոբերտ Գասպարյան 🤞

13 мая 2026 г.889В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

‼️ #Բախտիտերըթաղեմ‼️ #վայբախտբաժանողիՌոնալդուն դեռ Սաուդյան Արաբիայի չեմպիոն չէ 🐐«Ալ-Նասրին» մի քանի վայրկյան պակասեց՝ «Ալ-Հիլալի» նկատմամբ տարած հաղթանակը պահելու և չեմպիոնությունը նվաճելու համար (1:1):Բայց եթե Ժեզուսի թիմը հաղթի վերջին տուրում (կամ «Ալ-Հիլալը» միավորներ կորցնի), «Ալ-Նասրը» կնվաճի իր առաջին չեմպիոնությունը վերջին 7 տարվա ընթացքում:

12 мая 2026 г.623В Telegram
Բաց Ֆուտբոլ | Чемодан Роберта — пост в ТГ канале

Ամենահիասթափեցնող իվենթներից էր, որին երբևէ մասնակցել եմ 😬Դուք մենակ պատկերացրեք 👇1. Առավոտյան 9:30 պիտի լինեինք Downtown (Գլենդելից մի 30 րոպե մինիմում)2. Տիտանական հերթ` անկախ տոմսի բնույթից (General թե Premium admission): Պարզվեց կա Fast Line, որը վաճառքում չկար ու արտացոլվում էր բացառապես Walmart+ ծրագրից օգտվողների մոտ:3. Մուտքի մոտ ասացին «պայուսակը մեծ է(բայց ձեռքի էր էլի), չեք կարող ներս բերել, տարեք հետ դրեք մեքենան, մենք «камера хранения» չունենք:4. Ստիպված քայլել եմ parking, որը անաստված հեռու էր ու որի համար վճարել էի 30 с*ка դոլար:5. Երբ ներս մտանք, պարզվեց կա տոմսի ևս մեկ տեսակ - Meet and Great, որի մասին բացարձակ տեղեկություն չկար: Ասենք կվճարեի, խնդիր չէր, բայց չէ, չկար ինֆո:6. Խաղը պետք է նայեինք ոտքի վրա` 33 աստիճան շոգին, արևի տակ` 0 հարմարություն, էկրանի վրա արև էր ընկնում, վատ տեսանելիություն: Նույն պայմանները, ինչ-որ ձրի General pass ունեցողները, զուտ 3 մետր այն կողմ 😬7. Սննդի կետերը մուտքից ահավոր հեռու, վատ մենյուով ու անիմաստ թանկ 8. Պույոլը շատ հեռու էր պահում իրեն, Ազարը ոչ այնքան, բայց ինքնին կապը երկրպագուների հետ շատ թույլ էր:9. Անվտանգություն = 0, որովհետև 5+ հոգու հեռախոս են գողացել, այդ թվում` ընկերոջս 🙄Մի խոսքով` հերթական անգամ համոզվեցի, որ այստեղ թեպետ լավ Half time show են կազմակերպում, բայց նման իվենթ անելուց դեռ շատ հեռու են 😞Ամենահիասթափեցնող իվենթներից էր, որին երբևէ մասնակցել եմ 😬Դուք մենակ պատկերացրեք 👇1. Առավոտյան 9:30 պիտի լինեինք Downtown (Գլենդելից մի 30 րոպե մինիմում)2. Տիտանական հերթ` անկախ տոմսի բնույթից (General թե Premium admission): Պարզվեց կա Fast Line, որը վաճառքում չկար ու արտացոլվում էր բացառապես Walmart+ ծրագրից օգտվողների մոտ:3. Մուտքի մոտ ասացին «պայուսակը մեծ է(բայց ձեռքի էր էլի), չեք կարող ներս բերել, տարեք հետ դրեք մեքենան, մենք «камера хранения» չունենք:4. Ստիպված քայլել եմ parking, որը անաստված հեռու էր ու որի համար վճարել էի 30 с*ка դոլար:5. Երբ ներս մտանք, պարզվեց կա տոմսի ևս մեկ տեսակ - Meet and Great, որի մասին բացարձակ տեղեկություն չկար: Ասենք կվճարեի, խնդիր չէր, բայց չէ, չկար ինֆո:6. Խաղը

11 мая 2026 г.584В Telegram